Home » Real Politik » Քաղաքական ակտիվ զարգացումներն անխուսափելի է

Քաղաքական ակտիվ զարգացումներն անխուսափելի է

collage

 

Փետրվարով  տրվեց քաղաքական գործընթացների ակտիվացման մեկնարկը:

 

Politik.am : Մեկնաբանություն:        Փետրվարով  տրվեց քաղաքական գործընթացների ակտիվացման մեկնարկը: ԱԺ քառօրյան քաղաքական ուժերին և հասարակությանը ևս մեկ անգամ ապացուցեց, որ անկարող են ԱԺ շենքում հարց բարձրացնել և ստանալ  դրա լուծումը: Դրա վառ վկայությունն էր գազային պայմանագրերն ուսումնասիրելու համար ԱԺ ոչ  իշխանական  խմբակցությունների համատեղ նախաձեռնությունը, որը տապալվեց մեծամասնության «թեթև» ձեռքով:

Ակնհայտ է, որ խորհրդարանական ուժերն արդեն գիտակցում են, որ հնարավոր չէ ինչ-որ հարցում իշխանության հետ կոնսենսուսի գալ, քանի որ, եթե կա հրաման, ապա որքան էլ փաստարկված ելույթներ լինեն ԱԺ ամբիոնից,  միևնույնն է «կուռ» մեծամասնությունն ասելու ոչ:

Չի կարելի բացառել, որ այդ հավաքն ազդարարի քաղաքական առավել ակտիվ շրջանի մեկնարկը, քանի որ ընդդիմադիր քաղաքական ուժերի համար արդեն փողոց դուրս գալն առավել արդարացված կլինի, քան` ԱԺ նիստերի դահլիճում անօգուտ կռիվ տալը, ինչ-որ տեղ էլ լեգիտիմացնելով իշխանաությանը:Մինչ հաջորդ քառօրյան դեռ բավականաչափ ժամանակ կա քաղաքական կոնսուլտացիաների համար: Մամուլն արդեն տեղեկացրել է, որ ՀԱԿ-ԲՀԿ քննարկումներն արդեն սկսել են: Փետրվարի 18-ին զանգվածային միջոցառում է կազմակերելու  Ժառանգություն կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Թաֆֆի Հովհաննիսյանից այնուամենայնիվ պետք է սպասելիքներ ունենա հասարակությունը:  Վերջիվերջո նրան բավականաչափ ձայներ է տվել մեկ տարի առաջ: Իսկ ՀԱԿ-ն այն ուժն է, որ չնայած նոսրանալուն, միևնույնն է ունի իր համակիրներիը: Նույնը կարելի է ասել ՀՅԴ-ի մասով, իսկ ԲՀԿ-ն դեռ պետք է ապացուցի իր հավատարմությունը սեփական ընտրողին:

Մնում է սպասել այս ուժերի համախմբմանը, քանի որ այլ տարբերակ գոյություն չունի, քանի որ այլ կերպ պայքարել  իրատեսական չէ:

Դիտվել է 115 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy