Ակտիվիստները զգուշացնում են կառավարությանը

dsc_2354.thumb«Ոչ թալանին» նախաձեռնության անդամներն այսօր հրավիրված ասուլիսին հայտարարեցին, թե էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարը շարունակվում է և զգուշացրեցին կառավարությանը՝ գիտակցել տրված հնարավորությունը և խելամիտ որոշում կայացնել:

Այսօր հրավիրված ասուլիսին՝ նախաձեռնության համակարգող անդամ Սոֆիա Հովսեփյանը տեղեկացրեց, թե մի շարք նամակներով դիմել եք կառավարությանը, Էներգետիկայի նախարարություն, վարչապետին, ՀԷՑ-ին և մասամբ ստացել են պատասխաններ, որոնք իրենց չեն գոհացնում:

Նա, մասնավորապես անդրադարձավ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությանը, թե օգոստոսի 1-ից հոսանքի թանկացման սուբսիդավորումը կառավարությունը կտրամադրի Որոտանի ՋԷԿ-ի միջոցներից:

«Կա՛մ կառավարությունը լավ չի գիտակցում, կա՛մ էլ վերջին տրված հնարավորությունը ճիշտ չի օգտագործում՝ խելամիտ որոշում կայացնելու համար: Ստացվում է, որ նորից  ժողովրդի գրպանից տալիս են 7 դրամի սուբսիդավորմանը: Ժողովուրդը տվել էր վերջ տալու թալանին հնարավորություն, կրկին ժողովրդի գրպանից վերցրին, փակեցին իրենց լափած գումարները, վստահեցնում եմ մեծ արձագանք կունենա»,- զգուշացրեց նա:

Դիտվել է 40 անգամ
 


Այս թեմայով