Ակումբի տեսախցիկնեը ֆիքսել են Նորատուսցի Արայի կրակոցները

Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ երեկ գիշեր ժամը 02:00-ի սահմաններում Հյուսիսային պողոտայում գործող «Հուկման» ակումբում կրակոցներ են հնչել:

Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՔՀԲ ծառայողներն ու ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները պարզել էին, որ կրակոցները արձակել է Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչ, 38-ամյա Արա Բանդուրյանը՝ Նորատուսցի Արան, ով նշված ակումբում կոպիտ կերպով խախտելով հասարարական կարգը՝ ակումբի աշխատակիցների եւ հաճախորդների ներկայությամբ իր մոտ եղած ատրճանակով կրակոցներ է արձակել:

Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով:

Կրակոցների հեղինակ Ա. Բանդուրյանը, ով հանցագործ աշխարհում հայտնի է որպես Նորատուսցի Արա, մեղայականով ներկայացել է ոստիկանության կենտրոնական բաժին եւ հետաքննչի որոշմամբ ձերբակալվել է:

Ակումբի տեսախցիկները ֆիքսել են կրակոցները: Մանրամասները՝ ոստիկանության տեսանյութում:

Այս թեմայով