Ակնհայտ է գազի գնի իջեցման ոչ միայն անհրաժեշտությունը, այլև հնարավորությունը. Հովիկ Աբրահամյան

08.05.512Այսօր կառավարության նիստում ՀՀ վարչեպատ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանի տնտեսվարողների համար էական է իրենց արտադրանքի մրցունակությունը չխաթարող էներգակիրների գինը, և կառավարությունը շահագրգռված է, որ հանրապետության էական ենթակառուցվածք հանդիսացող «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը լինի կայուն և խելամտորեն շահութաբեր:
«Գազի սպառման ծավալների նվազումը ակնհայտորեն վկայում է, որ ընկերությունը կարող է ունենալ ավելի մեծ հասույթներ ավելի ցածր գների դեպքում: Կարծում եմ, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերության ղեկավարությունը մեծ անելիք ունի այս բիզնես տրամաբանությունը հանրությանը և իր վերադասին ներկայացնելու գործում, ինչի արդյունքում թե՛ ընկերության, թե՛ ՌԴ-ի համար հստակ կդառնան մեր բանակցային առաջարկի փոխշահավետ բնույթը»,- հայտարարեց Հովիկ Աբրահամյանը:
Դիտվել է 59 անգամ
 


Այս թեմայով