Ակնկալվում են ուժեղ սադրանքներ Բաքվի կողմից

«168 ժամ» թերթը գրում է.

«Եթե Վիեննայում տեղի ունենալիք նախարարական հերթական հանդիպմանը, որը նախատեսվում է այս տարվա դեկտեմբերին, գործընթացը կոնկրետ առաջընթացի հասնի, ապա 2018 թ. սպասվում է երկու նախագահների` Սարգսյանի եւ Ալիեւի միջեւ նոր հանդիպում: Բայց եթե դրանից առաջ որեւէ առաջընթաց չլինի, մենք ակնկալում ենք ուժեղ սադրանքներ Բաքվի կողմից, քանի որ Ադրբեջանը համոզված կլինի, որ Մինսկի խումբը խաբել է իրեն: Հայկական ուժերը շատ զգույշ պետք է լինեն»,- «168 ժամի» հետ զրույցում այս մասին ասել է Ֆրանսիայի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Կայծ Մինասյանը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններին: Ըստ նրա՝ նախագահական վերջին հանդիպման ժամանակ նախագահները չէին խոսել Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի համաձայնությունների մասին: Եվ քանի որ Ժնեւից հետո վերսկսեցին բանակցությունները, նրանք անուղղակի խոսում են այն մասին, որ ամեն ինչ պետք է անել, որպեսզի Ադրբեջանը մնա դիվանագիտական գործընթացի մեջ: «Հայաստանում շատ փորձագետներ կարծում էին, որ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանները լքված են, եւ Հայաստանը պարտություն է կրել: Ես ձեզ հակառակն եմ ասում»,- ասել է Մինասյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 


Այս թեմայով