Ականջները պոկելու վարպետ բնապահպանը

RA Minister of Nature Protection Aram Harutyunyan gives a press conferenceՀՀ բնապահպանության նախարար, ՀՀԿ-ական Արամ Հարությունյանը՝ Բուլկի Արամը, երեկ աչքի է ընկել շարքային խուլիգանին հարիր պահվածքով: Հանքարդյունաբերության ոլորտի վերաբերյալ կառավարության կազմակերպած միջազգային կոնֆերանսի ժամանակ, մի խումբ բնապահպաններ ցուցանակներով մտել են դահլիճ, ընդհատել միջոցառումը՝ իրենց բողոքն արտահայտելով հանքարդյունաբերության ոլորտում տիրող աղետալի վիճակի վերաբերյալ: Նրանք նույնիսկ նախարարներին առաջարկել են խմել իրենց հետ բերած կեղտոտ գետաջուրը, որն առաջացել է հանքավայրի շահագործման հետեւանքով: Սա դուր չի եկել Արամ Հարությունյանին, ով ակտիվիստներից մեկին սպառնացել է. «Չափդ ճանաչի, այ տղա… Ականջներդ կպոկեմ, կտամ ձեռդ, լակոտ»: Հարությունյանն, իհարկե, միակ ՀՀԿ-ական պաշտոնյան չէ, որ աչքի է ընկնում նման ցինիկ պահվածքով. ժամանակին ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը խոստանում էր լրագրողի «ծնոտը պոկել»: Բայց այս բոլոր միջադեպերից, սպառնալիքներից հետո ՀՀԿ-ականները մնում են անպատիժ՝ իրենց տեղում:  Հիշո՞ւմ եք՝ ՀՀԿ 2012թ. դեկտեմբերի 15-ի համագումարում Սերժ Սարգսյանը կուսակիցներից պահանջել էր. «Հայաստանի քաղաքացու հետ պետք է «դուք»-ով խոսել»: Բայց ՀՀԿ-ականներն անտեսում են նրա այս հորդորը:

Հ. Գ. «Ժողվուրդ»-ը տեղեկացավ, որ Լոռու մարզի ապօրինի անտառահատման դեպքերով դարձյալ քրեական գործ է հարուցվել: Սակայն  բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, հավանաբար, էլի «կպլստա»:

Գրում է «Ժողովուրդ» օրաթերթը

 

Դիտվել է 63 անգամ
 


Այս թեմայով