Ականի պայթյունից տուժած զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում. ամպուտացվել է նրա ոտնաթաթը

Հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում ականի պայթյունի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Բերդ քաղաքի հոսպիտալի պետ Էդիկ Գրիգորյանը:

«Զինծառայողի վիճակը կայուն է, ամպուտացված է նրա ոտնաթաթը: Կյանքին վտանգ չի սպառնում», — ասաց հոսպիտալի պետը:

 


Այս թեմայով