Ախուրյանի և հարակից 33 գյուղերի բնակիչների միակ հույսը անսարք «ՈՒԱԶ»-ն է

e262cde91aՇիրակի մարզի Ախուրյան և  հարակից 33 համայնքները հայտնվել են անելանելի վիճակում: Այս գյուղերին, որպես շտապօգնության մեքենա սպասարկում է սովետական տարիներից մնացած «ՈՒԱԶ» մակնիշի մեքենա: Մեքենան այնքան հնամաշ է, որ հաճախ խափանվում է հենց հիվանդ տեղափոխելիս: Համայնքի ղեկավարները չեն պատրաստվում խնդիրը լուծել ու նաև չեն փորձում դրա մասին խոսել պատկան մարմինների մոտ: Գյուղացիները այլևս չգիտեն ում դիմեն, որպեսզի խնդիրը կարգավորվի: Առջևում ձմեռ է և գյուղացիները հույս ունեն, որ պետական որևէ օղակ կմտահոգվի և խնդիրը կլուծվի:

Դիտվել է 60 անգամ
 


Այս թեմայով