Ալիևը բացահայտել է, թե ինչ պայման է դրել Փաշինյանի առաջ․ զորքերը պետք է հետ քաշել

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը միայն Ադրբեջանն ու Հայաստանն են»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Նրա խոսքով՝ ՀՀ նոր ղեկավարությունը «սկզբնապես փորձում էր խուսափել բանակցություններից՝ հայտարարելով, որ Ադրբեջանը պետք է բանակցություններ վարի Արցախի հետ»: Այս մասին տեղեկանում ենք ադրբեջանական day.az լրատվականից։

«Բաքուն մերժել է Երևանի այդ փորձերը»,- հավելել է Ալիևը: Նրա խոսքով՝ «հակամարտության կարգավորման միջնորդները ևս չկարողացան աջակցել նման մոտեցումը, ինչի արդյունքում բանակցային գործընթացը վերականգնվեց»:

Ալիևի խոսքով՝ Հայաստանում «բարդ, ճգնաժամային իրավիճակ է ստեղծվել, և միակ ելքն Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումն է»:

«Մենք դրան պատրաստ ենք, սակայն ունենք մեկ պայման՝ Հայաստանի զինված ուժերը պետք է դուրս բերվեն օկուպացված տարածքներից»,- ասել է նա: Ավելի վաղ Ալիևը քննադատել էր ՀՀ նախկին իշխանություններին:

«Ադրբեջանական ժողովուրդը և պետությունը երբեք չեն հաշտվի իրենց տարածքների օկուպացիայի հետ», — հայտարարել է Ալիևը։

Այս թեմայով