Ալրաղացի Լյովիկի դեմ ցուցմունք տված Արայիկ Կարապետյանը ԱԱԾ մեկուսարանում վարչապետ Փաշինյանի հետ նստած է եղել նույն խցում

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ մամուլում ուշագրավ տեղեկություն եղավ, որ մաքսայինի նախկին պետ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա 2008թ. կատարված ավազակային հարձակման իրական պատվիրատու Ալրաղացի Լյովիկի՝ ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանի դեմ ցուցմունք է տվել հենց այդ գործով 15 տարի անազատության դատապարտված նախկին գործարար, «Կոշիկի աշխարհ» ՍՊԸ հիմնադիր Արայիկ Կարապետյանը։

Ըստ մեր տեղեկությունների՝ 2010թ․Արայիկ Կարապետյանը ԱԱԾ մեկուսարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ նստած է եղել նույն խցում։ Բանտից դուրս գալուց հետո Փաշինյանը հոդվածներից մեկում հատուկ անդրադարձել է Արայիկ Կարապետյանի քրեական գործին։

Բացառված չէ, որ 10 տարվա վաղեմության գործի վերաբացումը, որով մի շարք անձինք դատապարտվել են 15 տարվա անազատության, կապված է նաև Փաշինյանի սեփական նախաձեռնության հետ, քանի որ նույն խցում լինելով՝ վարչապետին կարող էին շատ ուշագրավ տեղեկություններ հայտնի լինել»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Այս թեմայով