Ալրաղացի Լյովը չի պահել տղամարդու խոսքը

LyovՍևանի «Գոլդեն Փելես» խաղատան շուրջ 42 աշխատակիցներ սեպտեմբերից չեն ստացել իրենց աշխատավարձերը: Երեկ արդեն չգործող խաղատան աշխատակիցները դիմել են ՄԻՊ-ին:

Նրանք երեկ «Ժամանակ»-ին ասել են, որ սեփականատեր Լևոն Սարգսյանը խաղատան տնօրենի միջոցով խոսք է տևել, որ փետրվարի մեկին պարտքերը կմարի, բայց արդեն փետրվարի 2-ն է, և ոչինչ չի փոխվել. «Մեզ ասում էին՝ տղամարդու «զալատոյ» խոսք ենք տալիս, կփակենք փետրվարի մեկին, մենք տղամարդ էինք, սպասեցինք, իրանք՝ չէ»:

Նրանց խոսքով՝ աշխատավարձերի ընդհանուր պարտքը կազմում է 80 հազար դոլար: Խաբված աշխատակիցների թվում կան նաև օտարերկրացիներ:

Դիտվել է 44 անգամ
 


Այս թեմայով