Ալյուրը կարող է սպանել

ալյուրԱլյուրը ֆոլաթթվով ու երկաթով հարստացնելը վտանգավոր է ու անիմաստ, կարծում է տեխնիկական գիտությունների թեկնածու, ապրանքագիտության ամբիոնի մասնագետ Վարդուհի Մելիքյանը:

Նրա խոսքով՝ վիտամինների ու միներալների ավելցուկը նույնքան վտանգավոր է, որքան դրանց պակասը: Բացի այդ՝ եւ երկաթը, եւ ֆոլաթթուն կարելի է ստանալ սննդամթերքներից: Մասնավորապես, դրանով հարուստ են լյարդը, կարմիր միսը, կանաչին, լոբին եւ մի շարք այլ մթերքներ: Բացի այդ՝ բնական, այլ ոչ սինթետիկ ֆոլաթթվով ու երկաթով է հարուստ աշորայի հացը:

Հայաստանում, մասնագետների խոսքով, սննդակարգային դարավոր ավանդույթներ կան եւ պետք չէ դրանք խարխլել՝ միջազգային կազմակերպություններին լսելով եւ այլ երկրներից օրինակ վերցնելով:

Վարդուհի Մխիթարյանի խոսքով՝ շատ ավելի ճիշտ կլիներ հետազոտել ինչպես մեր սննդակարգում առկա մթերքները, այնպես էլ մարդկանց՝ հասկանալու համար, ինչի պակաս մարդիկ իրապես ւոնեն: Այնուհետեւ պետք է փորձել հասկանալ, ինչին կարող է հանգեցնել այս կամ այն նյութի ավելացումն ալյուրի մեջ, դրանցի հետո միայն կարելի է սկսել սահամանափակ քանակությամբ հաց արտադրել՝ հարստացված ալյուրից պատրաստված: Եթե փորձարկումները ցույց տան, որ այս հացն իսկապես օգտակար է մարդկանց համար եւ ոչ մի խնդիրներ չի հարուցում, կարելի մտածել դրա զանգվածային արտադրության մասին:

Աղբյուրը այստեղ

Դիտվել է 45 անգամ
 


Այս թեմայով