Սերժ Սարգսյանի ոչ մի նախապայման չի կատարվել

«Մոդուս Վիվենդի» կենտրոնի տնօրեն Արա Պապյանը, Politik.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի օգնական Նովրուզ Մամեդովի գրառումը անլուրջ է որակում:

Քաղաքագետը կարծիք է հայտնել, որ Սերժ Սարգսյանը հայտարարությամբ  հանդես չի եկել. «Նա ուղղակի համայնքի հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է  տեղի ունեցածը: Եթե խախտելու մասին է խոսքը` ապա Սերժ Սարգսյանը խախտել է այդ հանդիպմանը մասնակցելով, որովհետև Սերժ Սարգսյանը 3 նախապայման էր դրել այդ հանդիպմանը մասնակցելու համար, և այդ երեքից երեքն էլ չեն կատարվել»:

Հիշեցնենք Ադրբեջանի նախագահի օգնական Նովրուզ Մամեդովը թվիթերի իր էջում կատարել էր հետևյալ գրառումը. «Բանակցությունների ընթացքում կողմերը համաձայնել են, որ ամփոփիչ հայտարարությունից բացի այլ հայտարարություններ չեն լինելու, Սերժ Սարգսյանը նման խոստում է տվել, որը, սակայն, չի պահել»:

 


Այս թեմայով