Ալիևի հետ կարելի՞ է բանակցել, իսկ «Սասնա ծռեր»-ի տղաների հետ` ոչ

Untitled-410«Մտայնություն է այն, որ այս տղաները ահաբեկիչներ են, նրանք ուղղակի շատ հայրենասեր տղաներ են, և խաղաղություն և ազատություն են ուզում»,- լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց քանդակագործ Լևոն Թոքմաջյանը։

Նրան հետաքրքիր է՝ ինչո՞ւ Ալիևի հետ կարելի է բանակցել, իսկ «Սասնա ծռեր» խմբավորման տղաների հետ` ոչ. « Ես կարծում եմ՝ ամենալավ բանաձևը կլինի Սեֆիլյանին ազատ արձակելը։ Օրինակ, ինչի՞ բռնեցին Սեֆիլյանին, ի՞նչ էր արել։ Մի հատ ատրճանակ ուներ, էն էլ իրանք են տվել՝ որպես գնդի հրամանատարի» ։

Ըստ Թոքմաջյանի՝ տղաների արածը հոգու ճիչ էր, իրենց ձայնը լսելի դարձնելու փորձ։

Դիտվել է 675 անգամ
 


Այս թեմայով