Ալիևի հայտարարությունը «Երևանը վերադարձնելու» մասին չի նպաստում լարվածության թուլացմանը. Մարիա Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Մոսկվայում կայացած ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Երևանի մասին հայտարարությանը: Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ կայքում:

Պատասխանելով հարցին, թե ինչպես է Ռուսաստանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ գնահատում Ալիևի հայտարարությունը «Երևանի՝ պատմական ադրբեջանական տարածք լինելու և այն վերադարձնելու մասին», Զախարովան ասել է. «Շատ լավ գիտենք, որ Ադրբեջանի հարաբերությունները հարևան Հայաստանի հետ ծայրահեղ լարված են: Վերոնշյալ արտահայտությունը ակնհայտորեն չի նպաստում լարվածության թուլացմանը»:

Անդրադառնալով Հայաստանում և Ադրբեջանում գարնանն անցկացվելիք նախագահական ընտրություններին և դրանցից հետո ԼՂ հակամարտության կարգավորման հեռանկարներին՝ Զախարովան ասել է. «Անկեղծորեն հույս ունենք, որ այդ հակամարտությունը կգտնի իր լուծումը:

Ինչպես գիտեք, մենք պատշաճ ուշադրություն ենք դարձնում դրան»:

 


Այս թեմայով