Ալիևի «աջակցությունը» Հայաստանին

ИЛЬХАМ-АЛИЕВ1-460x313Երեկ ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանը իր անունից հայտարարություն էր տարածել, որտեղ մասնավորապես ասվում է.«Հայկական և միջազգային մամուլում վերջերս պանամական օֆշորների մասին հրապարակումներում ի հայտ եկավ նաև իմ անունը։ Ցավում եմ, որ անունս արծարծվում է միլիարդավոր դոլարներ իրականում սեփականացրած՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի կողքին։ Անընդունելի եմ համարում, որ իմ անձը պատճառ դառնա իմ երկրի և բռնապետական Ադրբեջանի միջև քաղաքակրթական որևէ զուգահեռի, ինչի համար էլ այսօր իմ հրաժարականի դիմումն եմ ներկայացրել զբաղեցրածս պաշտոնից։ Օֆշորային հրապարակումներին հրապարակավ կանդրադառնամ արդեն որպես շարքային քաղաքացի՝ առանց պետական լծակներ տիրապետելու»,-նշվում է Միհրան Պողոսյանի հայտարարության մեջ:

Փաստորեն, եթե հետևենք պարոն Պողոսյանի հիմնավորումներին, ապա կստացվի, որ Հայաստանին մեծ լավություն է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Եթե «պանամական սկանդալային» օֆշորային ցուցակում չլիներ նաև Ալիևի ընտանիքի անունը, ապա դժվար թե Միհրան Պողոսյանը հրաժարական տար:

Մնում է հուսալ, որ մոտ ժամանակներում Ալիևի ընտանիքի կողքին կհայտնվեն նաև մի շարք այլ կոռումպացված հայ պաշտոնյաների անուններ և նրանք էլ կհետևեն ԴԱՀԿ պետք Միհրան Պողոսյանի օրինակին:

Դիտվել է 741 անգամ
 


Այս թեմայով