Ալիևի ապտակը

Երեկ՝ հոկտեմբերի 22-ին, Ադրբեջանի զինված ուժերը խախտելով վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև Ժնևում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունը, հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Մարտակերտ-Մատաղիս) ուղղությամբ կիրառել են հրետանային զինատեսակներ, հայկական դիրքերի վրա արձակելով ականանետի 5 արկ և «ՍՊԱՅԿ» տիպի մեկ հակատանկային հրթիռ:

Սահմանային այս միջադեպը և օրերս հայկական կողմի զինվորի զոհվելը Ալիևի կողմից ապտակ էր ուղղված Հայաստանի իշխանություններին: Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ժնևյան հանդիպումից հետո Հայաստանի իշխանավորները հայտարարեցին, թե Ադրբեջանը բանակցություններին մասնակցել է Հայաստանի թելադրած օրակարգով, որն է սահմանային լարվածության թուլացումը:

Ալիևը ցույց է տալիս, որ ոչ միայն չի պատրաստվում թուլացնել սահմանային լարվածությունը և  նման օրակարգով բանակցություններ վարել, այլ նաև առավել ակտիվ է սրելու սահմանային իրավիճակը:

 


Այս թեմայով