Ալիևը հայ պատգամավորներին կաշառե՞լ է

Ilham-AlievՆոյեմբերի 4-ին  Փարիզում տեղի ունեցած ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի նիստի ժամանակ ընդունվել է բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի հեղինակած «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» խիստ հակահայ զեկույցը: ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությանը որեւէ կերպ չի հաջողվել տապալել խայտառակ անվանումով սույն փաստաթղթի ընդունումը: Ավելին, վերջին պահին ադրբեջանական պատվիրակությանը հաջողվել է ավելի խիստ ձեւակերպումներ մտցնել փաստաթղթում:

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր նախագահ Ստյոպա Սաֆարյանը դատելով ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության կազմից, որևէ այլ բան չէր էլ սպասել.ԵԽԽՎ հայաստանյան պավիրակությունն ինքնին ասում է, թե ինչ արդյունքներ պետք է սպասել. «ԵԽԽՎ-ն շատ բարդ մարմին է, հազար տեսակի պատգամավորներ կան, կոռումպացված երկրների պատգամավորներ, նորմալ երկրներից կոռումպացված պատգամավորներ, սակայն նույնիսկ այս իրավիճակում պետք է և հնարավոր է աշխատել, այնինչ պատվիրակությունը ոչինչ չփորձեց անել, բացի մեղադրելը, քննադատելը: Ինձ համար ցավալի է ԼՂՀ որդեգրած դիրքորոշումը, որն ըստ էության, նախապայման դրեց փոխել զեկույցի վերնագիրը, որից հետո միայն պատրաստակամություն կունենար աշխատելու: Որքան էլ կիսեմ նրանց մոտեցումը, որ պետք էր վերնագրի փոփոխություն, այնուամենայնիվ կարելի էր քննադատել, կարելի էր այդ զեկույցը վատաբանել, երբ նրանք փորձեին հրավիրել, անառարկելի փաստեր ներկայացնել Դիլհամ Ասկերովի, Շահբազ Գուլիևի, Հասան Հասանովի դատավարությունների վերաբերյալ, ապացուցեին, որ այդ մարդիկ դիվերսանտներ են և չի կարող նրանց ազատ արձակելու պահանջ դրվել: Մենք նրան առիթ տվեցինք չգալու, չեմ կարծում, որ անգլիացի պատգամավորը երազում էր Ղարաբաղ գալ, մենք նրան նվեր մատուցեցինք և նա փաստարկ ունեցավ, որ Ղարաբաղն ապակառուցողական է եղել: Եվրոպայում նրա բացատրություններն ավելի համոզիչ էին ընկալվելու, քան ԼՂՀ մոտեցումները միանշանակորեն, ինչն էլ տեղի ունեցավ»,-ասաց Ստյոպա Սաֆարյանը Politik.am-ի հետ զրույցում` ավելացնելով, որ Հայաստանի պատվիրակության անդամները կիլոմետրերով հեռու են քաղաքականությունից և չգիտեն ինչ պետք է անել. «Նայեք ԵԽԽՎ նիստերն ուղիղ հեռարձակմամբ, արդյո՞ք այլ երկրների քննարկումների ժամանակ նստած են, հարց են բարձրացնում, կներեք, գաղտնիք չէ, իրենք են հայտարարել, որ Ադրբեջանին վերաբերող հարցերում իրենք չեն մասնակցել, իսկ Հայաստանին վերաբերող հարցերում` նրանք: Ինչո՞ւ: Ալիևը գնում է, մեր պատվիրակությունից որևէ մեկը հարց չի տալիս Ալիևին, ինչո՞ւ, ի՞նչ պայմանավորվածություններ ունեն, ի՞նչ գործարքների մեջ են, Ալիևը նրանց է՞լ է խավիար տվել, որ հարց չեն տալիս պատերազմական, ռազմական արկածախնդրության շեմին: Ասում են, թե զեկույցը քաղաքական իրավական հետևանքներ չի ունենալու: Ո՞վ ասաց: Նրանք կիլոմետրերով հեռու են քաղաքականությունից և չգիտեն, թե ինչը որտեղ ինչ հետևանք է ունենում»,-ասաց քաղաքագետը:

Politik.am: Հիշեցնենք, որ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավարը ՀՀԿ-ական Հերմինե Նաղդալյանն է: Սա Նաղդալյանի առաջին անհաջողությունը չէ և նա բազմաթիվ անգամներ է ապացուցել, որ ԵԽԽՎ նիստերին գնալը իր համար առաջին հերթին եվրոպական բուտիկներից գնումներ կատարելու հնարավորություն է` ուրիշ ոչինչ:

Դիտվել է 984 անգամ
 


Այս թեմայով