Ալիևը հայտարարել է, որ ժամանակակից զինատեսակներ կգնի

Ադրբեջանը նոր ժամանակակից զինատեսակներ կգնի։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2017 թվականի ընթացքում սոցիալ-տնտեսական զարգացման արդյունքներին և առաջիկա խնդիրների քննարկմանը նվիրված կառավարության խորհրդակցության ժամանակ, գրում է ԱՊԱ գործակալությունը:

Նա նշել է, որ ամրապնդվում է բանակի նյութատեխնիկական բազան:

«Անհրաժեշտ միջոցները տրամադրվում են և կտրամադրվեն: Այդ թվում նաև անհրաժեշտ միջոցներ են հատկացվում նոր ժամանակակից զենքի գնման համար»,- հայտարարել է Ալիևը:

Նա նշել է, թե «այսօր ադրբեջանական բանակը համաշխարհային մասշտաբով ուժեղ բանակների շարքին է դասվում», և այն ամենը, ինչ անհրաժեշտ է բանակի համար, «արվում է»։

 


Այս թեմայով