Ալիևը խնդրել է հայկական կոնյակ բերել

3Համացանցում տարածվել է տեսանյութ, որում գրող, հաղորդավար Վիկտոր Շենդերովիչը պատմում է այն մասին, որ քիչ էր մնում Эхо Москвы ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսանդր Վենդիկովը Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևին հայկական կոնյակ հյուրասիրեր:

Տեսանյութում Վիկտոր Շենդերովիչը պատմում է, որ Հեյդար Ալիևի հետ հարցազրույցից հետո ռադիոկայանի խմբագրությունում նրա համար պատրաստված հյուրասիրության սեղանին ալկոհոլային խմիչքներից հայկական կոնյակ է եղել, ինչը նկատելով, Վենեդիկտովը խիստ զայրացել է և կարգադրել այն փոխարինել ադրբեջանական կոնյակով: Նկատելով, որ սեղանին ադրբեջանական անորակ կոնյակ է դրված, Հեյդար Ալիևը կարգադրել է իրեն ուղեկցող ադրբեջանցիներին հեռանալ և հարցրել Վենեդիկտովին. «Իսկ հայկական կոնյակ չունե՞ք»:

Դիտվել է 254 անգամ
 


Այս թեմայով