Ալիևը ցույց է տալիս, որ պատրաստվում է պատերազմի

Հոկտեմբերի 16-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ Ժնեւի ՄԱԿ-ի գրասենյակում եւ այլ միջազգային կազմակերպություններում Շվեյցարիայի մշտական ներկայացուցչի կեցավայրում կայացել են Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների բանակցությունները:

Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումից հետո Սերժ Սարգսյանը Շվեցարիայում Հայաստանի դեսպանատանը հանդիպել էր հայ համայնքի ներկայացուցիչների հետ և խոսել Ադրբեջանի նախագահի հետ տեղի ունեցած հանդիպման մասին.«Մի քանի րոպե առաջ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումն ավարտվեց. որեւէ կոնկրետ պայմանավորվածություն, այսպես ասած, չունենք, խնդրի լուծման տարբերակների մասին: Բայց պայմանավորվել ենք, որպեսզի միջոցներ ձեռնարկենք լարվածությունն էլ ավելի թուլացնելու, որպեսզի առաջնագծում չունենանք զոհեր: Պետք է ասեմ` եւ՛ Ադրբեջանի նախագահը, եւ՛ ես դրանում խորապես շահագրգռված ենք»,- ասել էր Հանրապետության Նախագահը:

Սերժ Սարգսյանի այս հայտարարությունից երեք օր անց Արցախի սահմանին ադրբեջանական դիպուկահարի կրակոցից հայ զինվոր է զոհվում: Այս միջադեպով ադրբեջանական կողմը ևս մեկ անգամ ապացուցեց, որ չի պատրաստվում քայլեր ձեռնարկել խաղաղության հաստատման ուղղությամբ: Հօդս ցնդեցին իշխանական շրջանակների այն հավաստիացումները, որ Ալիևը բանակցությունների է եկել հայկական կողմի թելադրած օրակագով, որի նպատակը սահմանային լարվածության թուլացումն է:

Փաստորեն Ալիևը հերթական անգամ խաբեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին: Հակառակ պարագայում անհասկանալի է, թե Ժնևի հանդիպումից հետո Սերժ Սարգսյանը ինչու էր այդքան լավատեսական տրամադրված Ադրբեջանի նախագահ Ալիևի նկատմամբ:

 


Այս թեմայով