Ալիևը առաջիկա մասշտաբային զորավարժությունների մասին

Ինչպես հաղորդում է «ԱՊԱ» գործակալությունը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ջեբրաիլի շրջանի Ջոջուգ Մարջանլի գյուղում հայտարարել է, որ գյուղն ազատ է ադրբեջանական բանակի հաջող («հակա»)հարձակման հետևանքով:

«Այսօր ադրբեջանական բանակն ուժեղներից մեկն է աշխարհում: Բանակաշինությունն Ադրբեջանի իշխանությունների համար առաջնահերթ հարց է: Վերջին տարիներին զգալի հաջողություններ են գրանցվել այդ ուղղությամբ: Մեր բանակի նյութատեխնիկական ապահովվածությունը գտնվում է ամենաբարձր մակարդակի վրա: Ձեռք է բերվում ամենաանհրաժեշտ ժամանակակից  զենք, զինամթերք, տեխնիկա: Այդ թվում մեր երկրում արտադրվում է ռազմական նշանակության տարբեր արտադրանք…», — հայտարարեց նա:

Բացի այն, որ Ադրբեջանն ահռելի քանակությամբ զինամթերք ու ռազմական տեխնիկա է ձեռք բերում աշխարհի մի շարք երկրներից (Ռուսաստան, Իսրայել, Ուկրաինա և այլն), այն նաև հերթական  լայնամասշտաբ օպերատիվ-տակտիկական զորավարժությունների է պատրաստվում Իլհամ Ալիևի հաստատած պլանով: Զորավարժություններին, որոնք կկայանան հունիսի 19-24-ը, կմասնակցի 23 հազար զինվորական, մինչ 120 միավոր տանկ և զրահատեխնիկա, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, տարբեր տրամաչափի մինչ 180 միավոր հրթիռահրետանային կայաններ, տարբեր նշանակության ռազմական ավիացիայի մինչ 30 միավոր, ինչպես նաև ռադիոէլեկտրոնային հետախուզության և ԱԹՉ նոր սարքեր:

 


Այս թեմայով