«Ալիշան» գործարանը վաճառքի կհանվի

723134«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ 10 օրից վաճառքի կհանվի ՀՀ Արարատի մարզի Մասիս քաղաքում գտնվող «Ալիշան» պահածոների գործարարնը: Մինչև վերջերս այս գործարանը բանջարեղենի ու մրգերի վերամշակման՝ Հայաստանի շուկայում նշանակալի դիրք էր զբաղեցնում:

 Սակայն 2009-ի տնտեսական ճգնաժամից հետո այս գործարանն այդպես էլ չկարողացավ ուշքի գալ:

Ներկայումս «Ալիշանը» 3 մլն դոլարի պարտք ունի, և դրանք մարելու նպատակով ողջ արտադրությունը կհանվի աճուրդի:

 Հարց է ծագում՝ այդ դեպքում մյուս գործարաններին ինչպե՞ս հաջողեց տնտեսական ճգնաժամն առանց կորուստների հաղթահարել: Պատասխանը պարզ է՝ Հայաստանում գտնվող պահածոների մեծ մասը, առնվազն շուկայի դերակատարները, կապված են այս կամ այն բարձրաստտիճան պաշտոնյայի հետ: Ուստի տնտեսական ոչ մի ցնցում նրանց չի կարող սպառնալ կամ վնասել»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում:

 


Այս թեմայով