Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Ալիկ Սարգսյան. Ինչ է՝ ոստիկանությունը պետք է փայտերով, պայթուցիչներով ուղեկցե՞ր նախագահական

Ալիկ Սարգսյան. Ինչ է՝ ոստիկանությունը պետք է փայտերով, պայթուցիչներով ուղեկցե՞ր նախագահական

Հեղափոխականների պահվածքից նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը շոուի տպավորություն է ստացել: Այս մասինNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նախկին ոստիկանապետ, նախագահի խորհրդական Ալիկ Սարգսյանը:

179532Նախկին ոստիկանապետը նշեց, որ ինքը դեմ է զինված հեղաշրջման միջոցով  հեղափոխություններին, քանի որ երկիրը 50-60 տարով հետ է գցում: «Երկրում կարող է լինել մշակութային, սոցիալական վիճակի բարելավման հետ կապված հեղափոխություն: Ի՞նչ ասել է, զենքով արշավել նախագահի նստավայր: Սա ընդունելու բան չէ եւ չեմ ընդունում ու, կարծում եմ, եղավ այն, ինչ պետք է լիներ»,- նշեց Ալիկ Սարգսյանը:

Հարցին, արդյոք ակտիվիստների ներուժը բավական էր հեղափոխություն իրականացնելու համար, թե ոչ, Սարգսյանն ասաց. «Իհարկե, ոչ: Ես շոուի տպավորություն ստացա եւ ոչ մի լավ բան: Ամեն դեպքում, տհաճ երեւույթ էր: Ինձ բոլորովին դուր չեկավ այս ամենը: Այդ մարդիկ իրենց շատ վատ էին պահում: Ուժային կառույցի, ոստիկանության նկատմամբ այդպիսի ոտնձգություն չի կարելի իրականացնել ոչ մի երկրում: Այս ձեւով ոչ մի բանի չեն կարող հասնել, դրա կարիքը չկա ու ոչ էլ դրա հույսը թող փայփայեն: Ես խնդիրները քաղաքակիրթ ճանպարհով լուծելու կողմնակից եմ»,- ասաց Ալիկ Սարգսյանը: Ավելին` նա կարծում է, որ ոստիկանությունը այդպես էլ պետք է վարվեր եւ այլ կերպ  հնարավոր չէր: «Ինչ է, ոստիկանությունը պետք է ասեր՝ բարի երթ, եկեք ձեզ  փայտերով, պայթուցիչներով ուղեկցենք նախագահական: Ցավում եմ շատ, որ վիրավորներ կան: Ափսոս այդ տղաները, ոչ մի մեղք չունեին, որ վնասվածք են ստացել: Նրանք ընդամենը իրենց ծառայողական պարտականություններն էին իրականացնում»,-ավելացրեց Ալիկ Սարգսյանը:

Դիտվել է 65 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy