Ալիկ Սարգսյանը երթևեկում է տաքսիներով և մշտապես ուշանում է

Alik-Sargsyan1«Սերժ Սարգսյանի խորհրդական, ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, վերջին ժամանակահատվախում «խառն » է: Նա պաշտոնական միջոցառումներից մշտապես ուշանում է: Ալիկ Սարգսյանը վերջերս ուշացել է անգամ «Շանթ 2015» զորավարժությունների շրջանակներում հրավիրված ազգային անվտանգության խորհդի նիստից, որին մասնակցելու նա գնացել է տաքսիով:

Ըստ շրջանառվող տեղեկությունների ՝ նախկին ոստիկանապետին  հաճախ կարելի է տեսնել տաքսուց իջնելուց և վազելով ինչ-որ տեղ շտապելուց: Ուշացումների վերաբերյալ թերթը փորձեց մեկնաբանություն ստանալ հենց Ալիկ Սարգսյանից:

«Ես «Շանթ-2015» զորավարժություններից հետո եկել եմ տուն, մի կտոր հաց եմ կերել ու քանի որ վարորդիս բաց էի թողել, որովհետև ինքը խնդիրներ ուներ, ուրիշ մեքենա էլ չկանչեցի, դուրս եկա և տան դեմից նստեցի տաքսի: Մի՞թե տաքսի նստելու մեջ վատ բան կա, թե՞ ես իրավունք չունեմ տաքսի նստելու»,-տարակուսեց նախկին ոստիկանապետը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Դիտվել է 230 անգամ
 


Այս թեմայով