Ալիկ Սարգսյանը՝ Արարատի նոր մարզպետի, Էդիկ Բարսեղյանի պաշտոնավարման եւ Մարգար Օհանյանին տեսակցելու մասին

Հայաստանի նախկին ոստիկանապետ, այժմ նախագահի խորհրդական Ալիկ Սարգսյանը պատասխանել է NEWS.am-ի մի քանի հարցերին՝ կապված Արարատի նախկին մարզպետ Էդիկ Բարսեղյանի պաշտոնավարման, նոր մարզպետի, ինչպես նաեւ Մարգար Օհանյանի ազատ արձակման հետ: -Պարոն Սարգսյան, որպես հայտնի արարատցի, ո՞ւմ եք տեսնում մարզպետի պաշտոնում, հնարավոր է դուք վերադառնաք այդ պաշտոնին: Ինչքան հասկացա, Գրիգորյան Արամայիսն է լինելու, կարծում եմ՝ ինֆորմացիան ճիշտ է: Ինքն էլ նախարար է աշխատել, ճանապարհ ունի անցած, գրագետ, նորմալ, խելացի տղա է, կարծում եմ՝ ոչ մի խնդիր չկա: Ես կոնկրետ տեսնում եմ, որ ինքը կարող է ղեկավարել մարզը:

231566261381296774 Որ ես լինեի, հաստատ երկու բան կասեի, ոչ մեկից վախենալու կամ թաքցնելու խնդիր չկա: Իմ կարծիքով՝ Արամայիս Գրիգորյանը նորմալ կաշխատի, լավ հարգանք է վայելում, ընտանիքով ճանաչված են մարզում, կարծում եմ՝ ոչ մի խնդիր չի լինի: -Քննարկվում է նաեւ, որ հնարավոր է Էդիկ Բարսեղյանի պաշտոնանկության պատճառը նախագահի դժգոհությունն է: Հնարավոր համարո՞ւմ եք այդ վարկածը: Կարծում եմ՝ նախագահը դժգոհություն չուներ նրանից, շատ լավ է իրեն վերաբերում, միշտ հատուկ ընդգծված հարգանք ուներ, միշտ դրական է արտահայտվել: Ուղղակի մարդու տարիքն է, մարդ մի պաշտոնում երկար մնալով՝ ուղղակի հոգնում է, թող մի քիչ հանգստանա: Կարծում եմ՝ ինչ-որ այլ տեղ նշանակում կլինի, ինքն այն կադրն է, որ դրսում չեն թողնի: -Երեկ համաներմամբ ազատ արձակվեց Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանը, ուրա՞խ եք այդ առիթով, զրուցե՞լ եք իր հետ, աչքալուսանք տվե՞լ եք, այցելելու եք նրան: Ես ոնց կարող եմ մարդու ազատ արձակման համար տխուր լինել, թող գա իր ընտանիքը, տարեց մայր ունի, ինչի՞ մասին է խոսքը, բնականաբար ուրախ եմ, կարիք չկա զրուցելու, աչքալուսանքի խնդիր չկա, թող ընտանիքի հետ շփվի: Առայժմ չեմ որոշել այցելել, դե կյանք է, տեսնենք, ինչի մասին է խոսքը: Հարցազրույցն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում:

 


Այս թեմայով