Home » ՄԱՄՈՒԼ » Ալիկ Միրզաբեկյանը բանակի հաշվին իր բարեկամներին է հարստացրել

Ալիկ Միրզաբեկյանը բանակի հաշվին իր բարեկամներին է հարստացրել

Ալիկ«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նախօրեին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի պաշտոնից ազատված Ալիկ Միրզաբեկյանի գործունեության հետ կապված նորանոր հանգամանքներ են ի հայտ գալիս:

Մասնավորապես, որպես ՊՆ փոխնախարար-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանին բազմաթիվ ընկերություններ սպառազինության եւ սննդամթերքի մատակարարման հարցերով իրենց բավականին մատչելի ծառայություններն են առաջարկել, սակայն նա այդ ընկերությունների ծառայություններից մշտապես հրաժարվել է ու միայն իր մտերիմների ընկերությունների հետ համագործակցել: Լուրջ կասկածներ կան, որ Սերժ Սարգսյանի կողմից հիշատակված ատկատների շուրջ պայմանավորվածություն է եղել, ինչը անծանոթների դեպքում կարող էր ճակատագրական դառնալ:

«Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ Միրզաբեկյանի ազատվելուց հետո «մերժվածները» հերթով սկսել են դիմել ՊՆ-ին՝ հույսով, որ իրենց կհաջողվի ՀՀ ԶՈՒ մատակարարման համար գնումների գործընթացին մասնակից դառնալ եւ այդ կերպ փորձել օգնել բանակին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 983 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy