Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Ալեք Ենիգոմշյանը ներկայացրեց նոր բանակցողից ակնկալիքները

Ալեք Ենիգոմշյանը ներկայացրեց նոր բանակցողից ակնկալիքները

Ալեք Ենիգոմշյան«Նոր Հայաստան» շարժման անդամ Ալեք Ենիգոմշյանը Խորենացի փողոցում լրագրողներին հայտարարեց, որ ՊՊԾ գնդի ներսում արդեն 30 ժամից ավելի է անջատվել է էլեկտրականությունը, չկա բժշկական ծառայություն, սնունդ, գիշերվանից սկսած նաև հեռախոսակապ:

Նա նշեց, որ եթե այդ խնդիրները մինչև երեկո չլուծվեն, գնդի տարածքում հավաքված քաղաքացիների հետ միասին կորոշեն, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն:

Նա տեղեկացրեց, որ «Սասնա ծռեր» խմբի անդամների համաձայնությամբ, բանակցությունները շարունակվելու են «Սիսական» գնդի հրամանատար Աշոտ Մինասյանի հետ:

«Մեր պահանջն է, որ բանակցող անձնավորությունը ժողովրդին տեղեկացնի բանակցությունների ընթացքից, ժողովրդի ներկայացուցիչներին, հանձինս նախաձեռնող խմբի, հնարավորություն տրվի կապի մեջ լինել տղաների հետ: Տղաների մեկուսացումը բանակցությունների ոգուն ոչ հարիր երևույթ է»,- նշեց Ա. Ենիգոմշյանը:

Դիտվել է 261 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy