Ալեքսանյանի դուստրը մեծ գործարան է հիմնում Հայաստանում

ՀՀԿ-ական գործարար-պատգամավոր Սամվել Ալեքսանյանը (Լֆիկ Սամո) շարունակում է ընդլայնել իր բիզնես կայսրությունը Հայաստանում։  Ալեքսանյանը փաստորեն իշխանափոխության արդյունքում ավելի մեծ կարողություններ է կուտակում։

Սամվել Ալեքսանյանի դստեր՝ Աստղիկ Ալեքսանյանի հիմնվելիք մեծ գործարանում Հայաստանում կարտադրվեն վերարկուներ ու բաճկոններ։ Երեք տարվա ընթացքում կստեղծվի մոտ 3000 աշխատատեղ՝ 120-150 հազար դրամ աշխատավարձով։

Փաստորեն սուտ էին պատգամավոր Փաշինյանի այն պնդումները, որ Սամվել Ալեքսանյանը թալանել է երկիրը և օլիգարխ է: Նա երբեք էլ չի «թալանել» Հայաստանը և հիմա իր «օրինական» աշխատած գումարներով նոր կապիտալ է կուտակում իր ընտանիքի համար։

Այս թեմայով