Ալեքսանդր Արզումանյանը նշանակվել է Շվեդիայում ՀՀ դեսպան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Ալեքսանդր Արզումանյանը նշանակվել է Շվեդիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության  արտակարգ և լիազոր դեսպան:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.

Ալեքսանդր Արզումանյանին նշանակել Շվեդիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Ստոկհոլմ)՝ համատեղության կարգով նրա վրա թողնելով Դանիայի Թագավորությունում և Նորվեգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի լիազորությունների կատարումը», — նշված է նախագահի հրամանագրում։

Այս թեմայով