Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » ԱԻՆ. Նախնական տվյալներով՝ Վերին Լարսի անցակետը փակ կլինի մոտ մեկ շաբաթ

ԱԻՆ. Նախնական տվյալներով՝ Վերին Լարսի անցակետը փակ կլինի մոտ մեկ շաբաթ

Վերին ԼարսԱրտակարգ իրավիճակների նախարարությունը, վկայակոչելով Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտը, տեղեկացնում է, որ քարաթափման հետևանքով ժամանակավորապես փակվել է Վերին Լարսի անցակետը:

Նախնական տվյալներով՝ անցակետը փակ կլինի մոտ մեկ շաբաթ:

Նախարարությունը նշում է, որ փակ անցակետում կուտակված մեքենաները հնարավորության դեպքում կարող են ճանապարհը շարունակել լաստանավերով` Փոթիի և Բաթումիի նավահանգիստներից:

«Թերեք գետի մակարդակի բարձրացման հետևանքով առկա է ջրածածկման վտանգ», – ասված է հաղորդագրությունում:

Դիտվել է 167 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy