Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » ԱԻՆ Հիդրոմետը զգուշացնում է

ԱԻՆ Հիդրոմետը զգուշացնում է

18_01 ARMՈւշադրություն

Հունվարի 19-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 25-30 մ/վրկ:

Հանրապետության տարածքում`

Հունվարի 19-20-ին, 23-ի օրվա երկրորդ կեսին, շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն, հովտային և նախալեռնային շրջաններում՝ անձրև և ձնախառն անձրև: Հունվարի 21-22-ին, 23-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 8-12 մ/վրկ արագությամբ, 19-ին առանձին վայրերում՝ քամու ուժգնացում՝ 25-30 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 19-ի գիշերը կբարձրանա 7-9 աստիճանով, 20-21-ին կնվազի 4-6 աստիճանով:

18_01 ARM

Երևանում՝

Հունվարի 19-20-ին, 23-ի օրվա երկրորդ կեսին սպասվում են տեղումներ: 21-22-ին, 23-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

ARM 18_01

Երևանի հունվարի 19-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 12.00C (1976 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -25.20C (1973 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ -3.70C

Դիտվել է 84 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy