ԱԻՆ աշխատակիցները «գրդոն» են անում

7294Վերջին շրջանում  ահազանգեր ենք ստանում, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչները ստուգումներ են իրականացնում տնտեսվարողների մոտ եւ տուգանում նրանց։ Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը եւ հավելում. «Տուգանվելու պատճառները տարբեր են՝ տարատեսակ սարքավորումների «տեխնիկական կանոնակարգերին չհամապատասխանելուց» մինչեւ հակահրդեհային միջոցառումների «ոչ պատշաճ» իրականացում։

Ահազանգողները նշում են, որ սկզբում ԱԻՆ աշխատակիցները մեծ տուգանքների ակնարկներ են անում, ապա «բանակցություններից» հետո համաձայնվում են մեղմացնել տուգանքը»,- գրում է «Հայկական ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):

Դիտվել է 40 անգամ
 


Այս թեմայով