Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » ԱԺ վեբ կայքը տարածաշրջանի առաջատարների թվում է

ԱԺ վեբ կայքը տարածաշրջանի առաջատարների թվում է

թևանՄայիսի 24-ին ՀՀ Ազգային ժողովում ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկումը հետաքրքիր զարգացումների հանգեցրեց: Առաջին անգամ քննարկման ժամանակ հնչեցված հարցի համար պատասխանատու անձիք պատշաճ ուշադրության արժանացրեցին իրենց վերաբերող հարցը և ինֆորմատիվ ու լիարժեք պատասխանով արձագանքեցին:

Հարցը վերաբերում է ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական վեբ կայքից օգտվողների թվի նշանակալի անկմանը՝ համաձայն ՀՀ 2015 թվականի բյուջեի հաշվետվության: Հաշվետվության «Տեղեկատվություն ծրագրերի իրականացումը բնութագրող արդյունքային ցուցանիշների կատարման մասին» բաժնում նշված է, որ 2015 թվականի ընթացքում պլանավորվել է, որ ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական վեբ կայքից օգտվողների թիվը կլինի 761054, սակայն փաստացի արձանագրվել է 485661: Ինձ հետաքրքրեց թե՝ ո՞րն է ԱԺ վեբ կայքի այցելուների թվի այսքան մեծ անկման պատճառը:

Քննարկումից հետո ՀՀ ԱԺ աշխատակազմից տրամադրված տեղեկատվությունից պարզ է դառնում, որ 2015 թվականի ընթացքում վեբ կայքի այցելուների թիվը եղել է 609846 և իրականում հաշվետվության մեջ ներառված 485661 թիվը չի համապատասխանում իրականությանը, որն արդյունք է համապատասխան աշխատակիցների փնթի գործունեության արդյունքն է: Ավելին, ՀՀ ԱԺ աշխատակազմից տրամադրած մեկ այլ փաստաթղթում երևում է, որ ՀՀ ԱԺ վեբ կայքը այցելուների թվով առաջինն է համեմատած ՀՀ և ԼՂՀ պետական կառավարչական հիմնարկների վեբ կայքերի:

Համաձայն ArcaLer Scorcard-ի (http://www.iatp.am/arcaler_scorecard/) տվյալների՝ իրավական փաստաթղթեր ներկայացնող 66 էլեկտրոնային կայքերի ցանկում ՀՀ Ազգային ժողովը այցելուների թվով զբաղեցնում է առաջին տեղը՝ առաջ անցնելով ARLIS, IRTEK և նմանատիպ այլ կայքերից:

Համեմատելով Ռուսաստանի, Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների, Պառլամենտների, Սահմանադրական դատարանների, Վճռաբեկ դատարանների, Արտաքին գործերի նախարարությունների, Կրթության և Գիտության, Մշակույթի, Ազգային Ակադեմիաների և Մարդու իրավունքների պաշտպանների համապատասխան վեբ կայքերը՝ ԱԺ վեբ կայքը ևս առաջատարների թվում է այցելուների թվի համեմատության մեջ:

Ելնելով մեզ տրամադրված համապարփակ տեղեկատվությունից, շատ ուրախ եմ, որ գոնե մեկ ոլորտում մենք նմանատիպ հաջողություն ենք գրանցել, ոչ միայն Հայաստանում, այլև՝ տարածաշրջանում:

Բայց այստեղ մի հարց է դարձյալ առաջանում, որքանո՞վ հավատարժան են 2015 թվականի բյուջեում ներառված մյուս բոլոր թվերը: Եթե մեկ տվյալի ուսումնասիրության արդյունքում այսպիսի պատկեր բացահայտվեց, ապա՝ ինչպիսի՞ն է մյուս գերատեսչությունների ներկայացրած տեղեկատվության իրական պատկերը: Արդյո՞ք սա միակ դեպքն էր, թե՞ էլի կան նմանատիպ դեպքեր:

Գրում է ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը

Դիտվել է 48 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy