Այս անգամ մեր ուշադրության կենտրոնում է հայտնվել ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի և նրա կնոջ ունեցվածքը: Ըստ իրենց ներկայացրած հայտարագրերի, այս զույգը ահռելի կարողության է տիրապետում: Այսպես Սամվել Ալեքսանյանը հայտարարգրել է 368 մլն դրամ և 8 200 000 դոլար դրամական միջոց: Իսկ ահա նրա կինը Շողերինա Մկրտչյանը հայտարարգրել է ավելի քան 9 200 000 000 դրամ և 8 200 000 դոլար:
Սա հսկայական կապիտալ է, որ անհնար է կուտակել Հայաստանում կարճ ժամանակահատվածում: Ինչպես է հաջողվել կրթություն չունեցող պատգամավորին և նրա կնոջը կուտակել այսքան հարստություն, երբ երկրում համատարած աղքատություն է: Այս հարցի պատասխանը կարծում եմ գիտե ցանկացած քաղաքացի, սակայն ժամանակն է, որ դրան պատասխանեն նաև պետական ատյանները: