ԱԺ պատգամավորը դուրս է եկել ԲՀԿ-ից և մտել «Համախմբում» կուսակցություն

fffff.thumb (1)ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խաչատրյանը դադարեցրել է իր անդամակցությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը։
Այս մասին նա գրել է Ֆեյսբուք կայքի իր էջում. «Հարգելի հայրենակիցներ, տեղեկացնում եմ, որ այսուհետ իմ անդամակցությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը նպատակահարմար չեմ համարում, այդ մասին տեղյակ եմ պահել ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանին: Վստահեցնում եմ, որ սա բացառապես իմ որոշումն է:
Շնորհակալություն հայտնելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը՝ համատեղ ու արդյունավետ աշխատանքի համար, վերջինիս հաջողություն եմ մաղթում քաղաքական կյանքում:
Միաժամանակ վստահեցնում եմ նաև, որ որպես պատգամավոր շարունակելու եմ լինել իմ հայրենակիցների ու բազմահազար ընտրողների կողքին՝ առաջնորդվելով օրենքով վերապահված խղճով ու համոզմունքներով»,-գրել է նա։
ԲՀԿ մամուլի խոսնակ Վանիկ Էլիզբարյանը անդրադառնալով այս հարցին՝ իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ պատգամավորը անդամակցելու է «Համախմբում» կուսակցությանը:
Դիտվել է 204 անգամ
 


Այս թեմայով