ԱԺ-ում քննարկում են «գեյ» շքերթները

գեյ«Եվրոպական օրինակը իդեալ չդարձնեք, հակառակ դեպքում «գեյ» շքերթներ կունենաք փողոցներում: Ես այսպիսի Հայաստանում չեմ ուզում ապրել», -այսօր Ազգային ժողովում «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագծերի քննարկման ժամանակ, դիմելով օրենսդրական նախաձեռնությունը ներկայացնող արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, հայտարարեց ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը:

Բաբուխանյանի հայտարարությանն անմիջապես արձագանքեց նիստը վարող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը և հանգստացրեց գործընկերոջը. «Տո, չէ, դա մեզ չի սպառնում պարոն Բաբուխանյան»:

«Դժվար է ասել, ձեր լավատեսությունը չեմ կիսում», -արձագանքեց Բաբուխանյանը:

Դիտվել է 206 անգամ
 


Այս թեմայով