ԱԺ-ում կքննարկեն ՀՀ 4-րդ նախագահի ընտրության հարցը

Ազգային ժողովում` խորհրդարանական հերթական քառօրյային գրանցվել է 92 պատգամավոր:

Այսօրվա օրակարգային թեմաներից է՝ քննարկել ՀՀ 4-րդ նախագահի ընտրության հարցը:
Ազգային ժողովի «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունների 65 պատգամավորների գրավոր դիմումով Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում առաջադրվել է Արմեն Վարդանի Սարգսյանը: Նախագահի ընտրության հարցի քննարկումը կմեկնարկի մարտի 1-ին, ժամը 10:30-ին, իսկ քվեարկությունը տեղի կունենա մարտի 2-ին:

 


Այս թեմայով