ԱԺ-ում այսօր կմեկնարկի 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները

Հայաստանի Ազգային ժողովում այսօր՝ հոկտեմբերի 30-ին մեկնարկում են 2018 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումները: Քննարկումը տեղի կունենան ԱԺ մշտական հանձնաժողվների համատեղ նիստում: Բյուջեի քննարկումները տեւելու են մինչեւ նոյեմբերի 14-ը: Նախագիծը կլինի նաեւ ՀՀ Ազգային ժողովի վեցերորդ գումարման երկրորդ նստաշրջանի նոյեմբերի 14-ին գումարվող հերթական նիստերում: «2018 թվականի ՀՀ պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի հիմնական զեկուցողներն են ֆինանսների նախարար Վարդան Արամյանը եւ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը: Նիստին հրավիրված են նաեւ վարչապետ Կարեն Կարապետյանը, փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը եւ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանը

 


Այս թեմայով