«Օրենքով գողը» ԱԺ-ում ելույթ կունենա. Բաբլոյանը զանգում է Ռոբսոնին

Քաղաքական հումոր: Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստին ներկայացվեց Կոռուպցիայի կանխարգելման մասին հանձնաժողովի ստեղծման մասին նախագծի քննարկմանը ելույթ ունեցավ որ Անդրանիկ Կարապետյանը։ «Խնդրեմ համեցեք ամբիոնի մոտ, պարոն Կարապետյան։ Այսօր Անդրանիկ Կարապետյանի անդրանիկ ելույթն է»,- հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։

ՀՅԴ պատգամավորն իր ելույթը սկսեց` գովեստի խոսքեր ուղղելով ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանին, որը ներկայացրել էր նախագիծը։

Իր ելույթում նա հայտարարեց, որ անընդունելի է անանուն հաղորդագրության` ազդարարի ինստիտուտը. «Մենք հայապահպանության խնդիր ունենք, հայի տեսակի խնդիր ունենք, եկեք հայ մնանք, իրար վրա գործ չտանք, վաղն իրար աչքերի մեջ ենք նայելու։ Եվ, ի վերջո, մենք հայ մնանք»։

ԱԺ նիստի ավարտից հետո ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը խմբակցությունների ղեկավարների համատեղ նիստ է հրավիրում: Նիստին հրավիրում են նաև ՀՅԴ պատգամավոր, հայկականության պաշտպան ու արդուն պահապան Անդրանիկ Կարապետյանին:

Արա Բաբլոյանը նկատում է, որ պատգամավորը տեղին հարց է բարձրացրել և հայկականությունն իսկապես վտանգված է.

-Ինչպես մենք գլխի չէինք ընկել: Լավ է մեր ՀՅԴ-ական գործընկերը նկատեց և բացեց մեր աչքերը: Այս օրենքը հակասում է մեր հասարակության պանյատներին: Կարծում եմ օրենքը լրամշակման կարիք ունի և այդ ընթացքում մենք պետք է գործին ներգրավենք ճշտի իրական ներկայացուցիչների: Պետք լինի արտասահմանից նրանց կհրավիրենք՝ միայն թե պահպանենք հայկականությունը,- ասում է Բաբլոյանը ներկաներին:

ՀՅԴ-ական պատգամավորը ոգևորված իր ելույթի արձագանքից խոսք է խնդրում.

-Շնորհակալ եմ, որ վնիմանի տվեցիք իմ վիդվիգատ արած հարցին: Որպեսզի հարցը վերջնական լուծում ստանա ես առաջարկում եմ դրսից մեր լավ ախպերներից մեկին պրիդլագատ անենք գա ստեղ դասախոսություն կարդա ու էս նոր օրենքը թարազուի բերի,-ասում է Կարապետյանը:

Նիկոլ Փաշինյանը վեր է կենում և հայտարարում.

-Ես որպես Կոշում նստած հելած տղա դեմ եմ դրսից մարդ բերելուն: Ես առաջարկում եմ մեր տեղի ախպերությանը հարցին խառնենք: Կարծում եմ լավ կլինի, եթե հենց Կոշի գաղութից էլ մեկին հրավիրենք:

-Ես դեմ եմ: Պարոն Փաշինյան դուք մոռացել եք, որ մենք նոր որակի պետություն ենք ստեղծում, դուք մոռացել եք, որ մեր երկիրն արդեն անցել է խորհրդարանական կառավարման և մեզ սազական չեն տեղի հեղինակությունները: Ես միանշանակ կողմ եմ, որ պետք է դրսից մի լուրջ հեղինակություն հրավիրենք: Լավ կլինի մեր մեծ ախպերը Ռուսաստանից լինի,-բարկացած ասում է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը,-ավելացնելով,-ու ես գիտեմ ում պետք է դիմենք:

-ՈՒմ մասին եք խոսում պարոն Բաղդասրյան,-հարցնում է Արա Բաբլոյանը:

-Առաջարկում ենք կապ հաստատել Ռուսաստանում Հայաստանի ճշտի դեսպան Ռոբսոնին ու խնդրենք, որ իր միջնորդությամբ հայաստան գա ճշտի մեծ վարպետներից մեկը: Մեր մեծ ախպերներից մեկը կգա ու ոնց մեր ՀՅԴ-ական ախպերն ասեց թարազուի կբերի օրենքը,-ասում է Վահրամ Բաղդասարյանը:

-Այ հալալ է քեզ,- միաձայն ասում են ներկաները:

-Ռոբսոնը գլուխ կհանի այս գործից: Օրենքով գողերից մեկը ԱԺ-ում ելույթ կունենա ու ամեն բան նորմալ կլինի: Բաղդասարյա՛ն, Ռոբսոնի համարն ունե՞ս, տուր ես ել կզնագեմ,- ասում է Արա Բաբլոյանը:

Դիտվել է 4,054 անգամ
 


Այս թեմայով