ԱԺ շարքային աշխատակիցները զրկվել են «պրեմիայից», իսկ ղեկավար կազմը՝ կստանա

աժ նիստ8««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԺ ղեկավարությունը որոշել է խորհրդարանի շարքային աշխատակիցներին ամանորից վճարվող «պրեմյան», որն ընդունված է անվանել «13-րդ աշխատավարձ», այս անգամ չի տրվելու, ինչպես նախորդ տարիներին: Ըստ այդ լուրերի՝ «պրեմյա» կստանա միայն ԱԺ ղեկավար կազմը:

Երեկ ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանից «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել տարածված լուրերի իսկությունը: «Պրեմյան դա պարգեւատրման ձեւ է: Ես այս պահին չեմ կարող ասել, թե որ աշխատողն է լավ աշխատանքի համար նոյեմբերին ստացել դրամական պարգեւատրում: Պարգեւատրումները տրվում են աշխատանքում ցուցաբերած առանձնահատուկ առաջադիմության կամ առանձին հանձնարարությունները լավագույնս կատարելու համար: Ասել, թե միայն ծառայողական որեւէ խմբում գտնվող աշխատողներն են ստացել պարգեւատրում, ճիշտ հարցադրում չէ»,-պատասխանեց Արսեն Բաբայանը»:

Առավել մանրամասն՝  «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Դիտվել է 110 անգամ
 


Այս թեմայով