ԱԺ-ն ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը

ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը:

Նախագիծը դրվեց քվեարկության և ընդունվեց 86 կողմ, 6 դեմ հարաբերակցությամբ: Դեմ էր միայն «Ելք» խմբակցությունը:

ԱԺ-ն ընդունեց նաև «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: Նախագիծն ընդունվեց 85 կողմ, 6 դեմ քվեարկությամբ: Կրկին դեմ էր միայն «Ելքը»:

 


Այս թեմայով