ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՀ Հարկային օրենսգրքի նախագիծը

աժ նիստ8Այսօր ԱԺ արտահերթ նստաշրջանում քվեարկության դրվեց Կառավարության կողմից ներկայացված ՀՀ հարկային օրենսգրքի նախագիծը առաջին ընթերցմաման ընդունելու մասին հարցը: Նախագծին կողմ քվերակեց 68, դեմ 21 և ձեռնպահ 18 պատգամավոր, որոշումն ընդունվեց: Քվեարկությունից առաջ Էդմոն Մարուքյանը նշեց, որ Հարկային նոր օրենսգիրքը քվեարկության է ներկայացվել առանց ազդեցության գրանցման. «Փոքր ու միջին բիզնեսի նկատմամբ ազդեցություն չի անցել և առաջարկում եմ այն հանել քվեարկությունից»,- ասաց Էդմոն Մարուքյանը։ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշեց, որ օրենքի խախտում չկա և վերապահումների վերաբերյալ հետագայում կարելի է խոսել։   Հարկային օրենսգրքի առաջարկված տարբերակին դեմ արտահայտվեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը։ Նրա գնահատմամբ՝ նման փաստաթղթի վերաբերյալ կարիք կա ավելի երկար քննարկումների։ Այս օրենսգիրքն ընդունելու պարագայում թանկանալու է գազը, դիզելային վառելիքը։ Հայտարարեց ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։ Նրա համար ևս զարմանալի էր նման կարևոր փաստաթուղթը հապճեպորեն քվեարկության դնելը ։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները ձեռնպահ են, քանի որ տարբեր տեսակետներ կան հարցի վերաբերյալ՝ հայտարարեց խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։

Դիտվել է 78 անգամ
 


Այս թեմայով