Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց կուտակային սոցիալական վճարի պարտադիր պայմանի ժամկետը երկարաձգող նախագիծը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց կուտակային սոցիալական վճարի պարտադիր պայմանի ժամկետը երկարաձգող նախագիծը

աժ նիստ8Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է սոցիալական վճար կատարելու պարտադիր պայմանի համար նախատեսված առավելագույն ժամկետը երկարաձգել մինչև 2018թ.:
Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, օրենքի նախագծին կողմ քվեարկեց 104, ձեռնպահ՝ 4 պատգամավոր:

 Փոփոխությունը պայմանավորված է հարկային օրենսդրության էական փոփոխություններով, որը նախատեսվում է ավարտել 2017 թվականի վերջին, որից հետո անհրաժեշտություն կառաջանա ապահովել հարկային համակարգի էլեկտրոնային ծրագրերի համատեղելիությունը կենսաթոշակային համակարգի էլեկտրոնային ծրագրերի հետ:

Դիտվել է 38 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy