ԱԺ ընտրություններին Տավուշում հիմնական «պարտիան» մարզպետի և Նիկոլ Փաշինյանի եղբորորդու միջև է

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Տավուշի մարզում հիմնական «պարտիան» մարզպետ Վահե Ղալումյանի և Նիկոլ Փաշինյանի եղբորորդու՝ ՏԿ նախարարի խորհրդական Սիփան Փաշինյանի միջև է:

«Մարտը» թեժ է, քանի որ եթե Սիփանը չանցնի ռեյտինգայինով, պատգա­մավոր չի դառնա՝ ցուցակի վերջում է: Մարզպետն էլ ուզում է ապացուցել, որ մարզում «ասողն» ինքն է, և ևս 3 թեկնածու է առաջադրել, որոնք, ըստ բնակիչների, «կենսագրություն չունեն»:

Իսկ ցուցակի «ներքին օգտագործման տարբերակում», թեկնածուի անվան դիմաց նշված է, թե ով է նրան երաշխավորել: Լուսինե Անտոնյանին, Հայկանուշ Բեգլարյանին, Հայկ Չոբանյանին երաշխավորել է մարզպետը: Այստեղ իր սեփական խաղն ունի նաև Արարատ Միրզոյանը. նրա թեկնածուն վերահսկողականի աշխատակից Էդգար Ճաղարյանն է, որը փորձում է վարչական լծակներ կիրառել, սակայն Սիփանի «ներկայությունը» կաշկանդում է: Մյուս կուսակցություններից ակ­տիվ է «Մենք»-ը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Այս թեմայով