ԱԺ Էթիկայի հանձնաժողովը կղեկավարի Հովհաննես Սահակյանը

hovԱզգային ժողովի ընթացիկ նստաշրջանի էթիկայի հանձնաժողովը վերջապես կազմավորվել է: ՀՀԿ, ՀՅԴ և «Ժառանգություն» խմբակցություններն իրենց ներկայացուցիչներին փոխել են: Հանձնաժողովը ղեկավարելու է ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը: Նա հանձնաժողովի կազմում փոխարինել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանին: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի կարգադրությամբ հաստատված Էթիկայի հանձնաժողովի կազմում «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը, ինչպես և նախորդ կազմում, շարունակելու է ներկայացնել Վահան Բաբայանը, «Օրինաց երկիր»-ը՝ Հովհաննես Մարգարյանը,-փոխանցում է Փաստինֆո գործակալությունը:

«Ժառանգություն»-ը կներկայացնի խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը, ով փոխարինել է ԱՄՆ ուսման մեկնած Զարուհի Փոստանջյանին, իսկ ՀՅԴ-ն՝ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, ով փոխարինել է Արծվիկ Մինասյանին: «Հայ ազգային կոնգրես»-ը դեռևս նախորդ նստաշրջանում հրաժարվել է Էթիկայի հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելուց՝ ԱԺ կանոնակարգ-օրենքում հանձնաժողովի կազմավորման կարգի փոփոխություններով պայմանավորված: Այդ իսկ պատճառով հանձնաժողովը նախագահի տեղակալի պաշտոնը կմնա թափուր:

Դիտվել է 20 անգամ
 


Այս թեմայով