ԱԺ բուֆետի ղեկավարությունը ցնծության մեջ է

«Ազգային ժողովի բուֆետի ղեկավարությունը ցնծության մեջ է՝ երբևէ ճաշարանից այսքան մարդ չի օգտվել, որքան այս գումարման խորհրդարանում։

Ի տարբերություն նախորդի, և´ թվով են պատգամավորները շատ, և´ գրեթե բոլորն օգտվում են բուֆետից, ի տարբերություն նախորդների, որոնք ընդմիջումներն անում էին թանկարժեք ռեստորաններում։ Տեղեկացանք, որ բուֆետի ղեկավարությունը հավելյալ սպասք է գնել, քանի որ եղածը քչություն է անում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Այս թեմայով