ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը մեկնում է Մոսկվա

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի գլավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀԿ խորհրդի անդամներ, ՀՀ ԱԺ պատգամավորներ Կարեն Ավագյանը, Արման Սաղաթելյանը և Միհրան Հակոբյանը «Միասնական Ռուսաստան» համառուսաստանյան կուսակցության հրավերով սույն թվականի մայիսի 21-ից 23-ը Մոսկվա քաղաքում կմասնակցի «Կովկասյան տարածաշրջան. Քաղաքացիական հասարակությունը հանուն անվտանգության և կայունության» երկկողմանի կլոր սեղան-քննարկմանը:

Միջոցառման ընթացքում նախատեսվում են քննարկումներ հետևյալ հարցերի շուրջ՝
• Հայ-ռուսական քաղաքական ուժերի և կուսակցությունների համագործակցությունը
• Միջկուսակցական և միջխորհրդարանական երկխոսությունը, որպես միջազգային համագործակցության արդյունավետ գործիք
• Տեղեկատվական անվտանգությունը՝ հայ-ռուսական ռազմաքաղաքական համագործակցության համատեքստում:
• Տարածաշրջանային անվտանգության մարտահրավերները

Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ «Միասնական Ռուսաստան» համառուսաստանյան կուսակցության մի շարք ներկայացուցիչների և կառույցների՝ այդ թվում «Միասնական Ռուսաստան» կուսակցության քաղաքական դպրոցի պատասխանատուների հետ։

Դիտվել է 180 անգամ
 


Այս թեմայով