Աթեշյանը չի գա Հայաստան. նա վախեցել է իր դեմ հասունացող բողոքի ալիքից

09.01.14-5358Արամ արքեպիսկոպոս ԱթեշյանՊոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի այցը Հայաստան չեղարկվել է, Politik.am-ի թղթակցին հայտնեց Ստամբուլում հրատարակվող «Ժամանակ» թերթի խմբագիր Արա Գոչունյանը.«Սրբազանը հիմա Ստամբուլում է: Հայաստան չի գալու», — ասաց Ա.Գոչունյանը:

Նրա խոսքով, չեղարկման պատճառը, «հավանաբար Հայաստանում նրա այցի շուրջ եղած դժգոհությունն է»:

Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին «Զվարթնոց» օդանավակայանում պատրաստվում էին դիմավորել բողոքի ցույցով:

Ավելի վաղ Պոլսո Հայոց պատրիարքարանը հայտնել էր, որ հունիսի 15-ին Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը կմեկնի Ռուսաստան, որից հետո կժամանի Երևան՝ մասնակցելու Հայ առաքելական եկեղեցու Գերագույն հոգևոր խորհրդի նիստերին:
Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը  Թուրքիայի նախագահ Էրդողանին ուղղված նամակում  Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը որակել էր որպես հայ ժողովրդի շահերի «օգտագործում իմպերիալիստական ուժերի կողմից»:

Դիտվել է 128 անգամ
 


Այս թեմայով