Վարչապետի որդի Արգամ Աբրահամյանը նմանակում է «Бригада»-ին

երանոսյան2015 թվականի հունիսի 8-ին Արտաշատքի քաղաքապետ ընտրվեց միակ թեկնածու Արգամ Աբրահամյանը: ՀՀ վարչապետ, նորընտիր քաղաքապետի  հայր Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, որ ինքը կապ չունի որդու որոշման հետ.«Ինքն ինձ ուղղակի ասաց, որ նման առաջարկ եմ ստացել, ձեր խորհուրդը՝ որպես հայրիկ, նաև որպես վարչապետ: Ասել եմ, որ ծանր, պատասխանատու աշխատանք է, եթե հաջողվի ընտրվեք, արտաշատցիները ձեզ ձայն տան, ծանր աշխատանք է, նաև՝ պատվաբեր: Ասել եմ՝ ինքդ որոշի, եթե դու կարող ես այդ բեռը վերցնել, գնա առաջադրվի և ընտրվի: Ես չեմ միջամտելու»,-ասել էր Հովիկ Աբրահամյանը՝ ավելացնելով, որ որդին առաջարկը ստացել է ընկերներից:

Պարզվում է, հիմա Արտաշատում, տեր ու տնօրեն են հենց այն ընկերները` ում առաջարկով էլ Արգամ Աբրահամյանը առաջադրվել էր: Նրանցից ամենահաջողակը՝ Գագիկ Պողոսյանը նշանակվել է քաղաքապետի տեղակալ, իսկ մնացածը քաղաքը ղեկավարում են առանց պաշտոն զբաղեցնելու: Արտաշատի բնակիչները հայտնում են, որ իրենք որևէ խնդրով չեն կարող մոտենալ քաղաքապետին, քանի որ քաղաքում հարցերը լուծում են Արգամ Աբրահամյանի ընկերությունը: Արգամ Աբրահամյանը` իր բնույթին համապատասխան, քաղաքը ղեկավարում է «գողական պանյատներով»: Իրենց համար գերակա է ոչ թե օրենքը, այլ իրեն առաջադրած ախպերության «պանյատներն» ու սկզբունքները:

Արգամ Աբրահամյանը նմանվել է ռուսական հայտնի «Բրիգադա» ֆիլմի հերոս Ալեքսանդր Բելովին՝ Սաշային, իսկ իր ընկերները լայն լիազորություններով իրենց «բրիգադա»-ի ազդեցության զոնայի են վերածել մի ամբողջ քաղաք:

Ի դեպ Արգամ Աբրահամյանի ախպերությունը երկար ժամանակ է պրպտում է, թե առաջիկայում որտեղ կկարողանան տեղավորել Արգամ Աբրահամյանին, որպեսզի էլ ավելի ամրապնդեն իրենց իշխանությունը: Արգամ Աբրահամյանի առաջխաղացման դեպքում, Արտաշատի քաղաքապետ կդարձնեն քաղաքապետի գործող տեղակալ, իրենց ընկեր Գագիկ Պողոսյանին:

Դիտվել է 2,399 անգամ
 


Այս թեմայով